Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ 1 կտոր շոկոլադ ուտելուց հետո

20:33 • 11.10.16

Ացտեկները շոկոլադն անվանում էին աստվածների ուտելիք, իսկ Եվրոպայում այն վաճառում էին դեղատներում` որպես դեղամիջոց, այսօր այն ամենասիրելի անուշեղենն է ողջ աշխարհում:

Բացի այդ, շոկոլադը նաև առողջարար հատկություններ ունի: Այս մասին գրում է AdMe.ru-ն` ներկայացնելով այն ազդեցությունը, որը գործում է մեկ կտոր շոկոլադը մեր օրգանիզմի վրա: Խոսքն, իհարկե, սև, դառը շոկոլադի մասին է: 
 
Ուտելուց 10 րոպե անց 

· Բարձրացնում է տրամադրությունն ու թարմացնում է, քանի որ շոկոլադի պարունակության մեջ առկա տրիպտոֆանը նպաստում է սերոտոնին հորմոնի արտադրմանը:

· Բարելավում է գլխուղեղի արյան շրջանառությունը և լայնացնում է անոթները:

· Պաշտպանում է ատամները. կակաոյի յուղը պաշտպանիչ շերտ է ստեղծում և կանխում է բակտերիաների բազմացումը

 

Ուտելուց 30  րոպե անց

 

· Օգնում է պայքարել հազի դեմ շոկոլադի պարունակության մեջ առկա տեոբրոմինի շնորհիվ:

· Պաշտպանում է մաշկը արևից հակաօքսիդանտների շնորհիվ:

· Օրգանիզմը հարստանում է վիտամիններով ու միկրոտարրերով:

 

Ուտելուց մի քանի օր անց

 

· Կանխում է շաքարախտը. ֆլավոնոիդները նպաստում են արյան մեջ ազոտի օքսիդի պարունակության ավելացմանը, որը նվազում է շաքարախտի ժամանակ:

· Նվազեցնում է ձգտումը դեպի քաղցրը:

· Նվազեցնում է անհանգստության մակարդակը:

 

Կանոնավոր կիրառման դեպքում

 

· Նպաստում է սրտի առողջացմանը` նվազեցնելով սիրտ-անոթային հիվանդությունների վտանգը:

· Բարձրացնում է ինտելեկտը:

· Մաքրում է անոթները:

· Դանդաղեցնում է ծերացումը:

 

Ինչ է պետք հիշել


· Պետք է ընտրել կակաոյի 70 տոկոս և ավելի պարունակությամբ շոկոլադ:

· Օրական կարելի է ուտել 1-2 կտոր:

·  Շոկոլադը խորհուրդ չի տրվում օգտագործել այն մարդկանց, ում երիկամներում քարեր են ձևավորվում:

 

 

Ինչ է տեղի ունենում օրգանիզմի հետ 1 կտոր շոկոլադ ուտելուց հետո