Ամերիկացիները հատուկ հագուստ են ստեղծել, որը թույլ չի տալիս, որ շան մազերը տարածվեն տնով մեկ (լուսանկարներ)

23:05 • 11.10.16

Ամերիկյան ընկերությունը մի շարք կոստյումներ է ստեղծել, որոնք նախատեսված են հատուկ շների համար:

Ինչպես գրում է Daily Mail-ը, հատուկ կիպ հանդերձանքի շնորհիվ շան տերերն այլևս ստիպված չեն լինի պայքարել իրենց սիրելի չորքոտանի ընկերոջ մազաթափության պատճառով: Նորագյուտ հանդերձանքը, որն ակրոբատիկ հագուստ է հիշեցնում, թույլ չի տա, որ շան մազերը տարածվեն տնով մեկ:

Ընկերության հիմնադիրը, ով ևս շուն ունի, նշում է, որ ոչինչ չէր օգնում իրենց`ազատվելու կենդանուց թափվող մազերից: Ոչ մի հարմարավետ իր չգտնելով հատուկ խանութներում` նա ինքն է որոշել ստեղծել հատուկ հագուստը:

Նրա խոսքով` կիպ հանդերձանքը թեթև է, էկոլոգիապես մաքուր և ամբողջովին ապահով ու հարմար բոլոր շների համար:

 

 

 

Ամերիկացիները հատուկ հագուստ են ստեղծել, որը թույլ չի տալիս, որ շան մազերը տարածվեն տնով մեկ (լուսանկարներ)