Չինացու iPhone 7-ը պայթել է տեսանյութ նկարահանելիս

21:57 • 11.10.16

Չինաստանի բնակիչը հայտնել է, որ իր iPhone 7-ը տեսանյութ նկարահանելիս պայթել է ձեռքերի մեջ՝ հենց դեմքի առաջ:

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն` վկայակոչելով չինական աղբյուրը, պայթյունի հետևանքով ապակու բեկորը վնասել է տղամարդու դեմքն ու մատը: Չինացու խոսքով` ինքն արդեն դիմել է Apple-ի աջակցման ծառայություն, որտեղ նրան խորհուրդ են տվել կապվել Apple-ի գլխավոր գրասենյակի հետ: 

Սմարթֆոնի տերը մտադիր է վնասի փոխհատուցում պահանջել, քանի որ լիցքավորման օրիգինալ սարք է օգտագործել: Տղամարդը, սակայն, չի նշել, թե որտեղից է ձեռք բերել սմարթֆոնը: Ներկա պահին պատահարի հանգամանքները հետաքննվում են:

 

 

 

Չինացու iPhone 7-ը պայթել է տեսանյութ նկարահանելիս