BMW-ն մտադիր է իր բոլոր մոդելները համալրել էլեկտրական շարժիչներով
Գերմանական BMW մեքենաշինական հսկան, որը վաճառքով երկրորդն է «լյուքս» դասի մեքենաներ արտադրողների թվում, մտադիր է էլեկտրական տարբերակներ թողարկել իր բոլոր մեքենաների համար: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն` վկայակոչելով բավարական կոնցեռնի ղեկավար Հարալդ Կրյուգերին:
BMW-ն էլեկտրաշարժիչներով մոդելներ է թողարկում i3 և i8 շարքի համար: Ավտոմոբիլային փորձագետները բարձր են գնահատում տվյալ մոդելների որակն ու հարմարավետությունը:
Նրանք նաև նշում են, որ էլեկտրաշարժիչներով համալրումը առավել զանգվածային մոդելների պարագայում, այդ թվում` արտաճանապարհայինների, կարող է զգալիորեն մեծացնել գնորդների թվաքանակը:











