Maserati-ն մտադիր է 2019 թ-ին ներկայացնել իր առաջին էլեկտրական մոդելը

01:35 • 12.10.16

Լյուքս դասի մեքենաներ արտադրող Maserati իտալական ընկերությունը մտադիր է էլեկտրական մեքենա արտադրել 2019-ին:

Ինչպես հաղորդում է Car and Driver պորտալը, իտալական մեքենաշինական հսկայի ինժեներ-տնօրեն Ռոբերտո Ֆեդելիի խոսքով` ավտոարտադրողը պետք է ինչ-որ յուրահատուկ արտադրանքով ներկայանա էլեկտրամեքենաների շուկայում, քանի որ այնտեղ վերջինն է հայտնվում բոլոր խոշորագույն ընկերություններից:

Մասնագետն ընդգծել է, որ Tesla-ի հետ մրցակցելը լավագույն տարբերակ չի համարում:

Maserati-ի էլեկտրական մոդելի թողարկման ժամանակ նմանօրինակ մեքենաներով պետք է որ ներկայացած լինեն մի շարք բրենդներ, որոնց թվում` BMW, Audi, Mercedes-Benz, Jaguar, Lexus, Infiniti և Volvo ընկերությունները:

 

 

Maserati-ն մտադիր է 2019 թ-ին ներկայացնել իր առաջին էլեկտրական մոդելը