Ծիր Կաթինի սիրտը. հայտնաբերվել են մեր գալակտիկայի ամենահին աստղերը
Եվրոպական հարավային աստղադիտարանի գիտնականներին առաջին անգամ հաջողվել է ուսումնասիրել մեր Գալակտիկայի կենտրոնում գտնվող ամենահին աստղերը:
Ինչպես ներկայացնում է Russia Today-ը` մեջբերելով The Astrophysical Journal Letters ամսագրում հրապարակված գիտական աշխատությունը, աստղագետները բացահայտումն արել են Ծիր Կաթինի փոփոխական աստղերի լայնածավալ դիտարկման ընթացքում, որն իրականացվում է Չիլիում VISTA տեղակայված ամենամեծ աստղադիտակով:
RR Lyrae տեսակի աստղերն ամենահինն են մեր Գալակտիկայում: Այս աստղերն անվանումն ստացել են փոփոխական աստղի անունից, որն հայտնաբերվել է 1901-ին: Իհարկե, այդ ժամանակ հայտնաբերվել է ոչ թե հենց աստղը, որը բավականին պայծառ էր մինչ այդ անտեսանելի մնալու համար, այլ դրա փոփոխականությունը: RR Lyrae աստղը փոխում է պայծառությունը 7-8 բալի 13 ժամ 36 րոպեում:
Դրանք համեմատաբար ոչ մեծ աստղեր են, որոնց պայծառությունը Արևին գերազանցում է 40-50 անգամ:










