Nike-ի ինքնակոճկվող մարզակոշիկները Հոնկոնգում վաճառվել են 104 000 դոլարով
Ինքնակոճկվող Nike Mag մարզակոշիկների մեկ զույգը հոնկոնգյան աճուրդում վաճառվել է 104 000 դոլարով:
Այս մասին հայտնում է The Mashable-ը` ընդգծելով, որ գնորդի անունը չի նշվում: Վաճառքից ստացված միջոցների մի մասը փոխանցվել է J. Fox Foundation հիմնադրամին, որը զբաղվում է Պարկինսոնի հիվանդության ուսումնասիրությամբ:
Nike Mag մոդելը, որով կյանքի է կոչվել «Հետ դեպի ապագա» հանրահայտ ֆիլմում ներկայացված ֆանտաստիկ կոնցեպտը, պաշտոնապես ներկայացվել էր սեպտեմբերի վերջին: Հատուկ տեխնոլոգիան թույլ է տալիս սեղմվող ժապավեններին անհատապես արձագանքել կրողի շարժումներին այնպես, որ շարժվելը հարմարավետ լինի:
Ֆուտուրիստական մարզակոշիկները վաճառքում կհայտնվեն աշնան վերջին:










