Samsung-ը հատուկ տուփ է ստեղծել Galaxy Note 7-երը վերադարձնելու համար (տեսանյութ)

13:20 • 12.10.16

Հարավկորեական Samsung ընկերությունը սկսել է Galaxy Note 7 սմարթֆոնների սեփականատերերին հատուկ հրակայուն փաթեթավորում տրամադրել, որոնց մեջ սարքերը պետք է ուղարկվեն ընկերությանը, հայտնում է Business Insider-ը:

 

Ջերմակայուն տուփի հետ միասին ուղարկվում է մանրամասն ուղեցույց, ինչպես նաև՝ ձեռնոցներ: Տուփի վրա կան հատուկ նշումներ այն մասին, որ դրանք նախատեսված են վնասված մարտկոցների համար: Տուփը կարելի է տեղափոխել միայն ցամաքային տրանսպորտով:

 

Սմարթֆոնների սեփականատերերին խորհուրդ է տրվում անջատել սարքերը դրանք արտադրողին ուղարկելուց առաջ:

 

Նման տուփի ցուցադրման տեսանյութը հրապարակվել է YouTube-ում xdadevelopers էջում:

 

 

 

Samsung-ը հատուկ տուփ է ստեղծել Galaxy Note 7-երը վերադարձնելու համար (տեսանյութ)