BMW-ն ներկայացրել է ապագայի մոտոցիկլետը (լուսանկարներ, տեսանյութ)
Գերմանական BMW մեքենաշինական ընկերությունն իր 100- ամյակի կապակցությամբ ներկայացրել է կոնցեպտուալ մոտոցիկլետ, որը ստացել է Vision Next 100 անվանումը:

Ինչպես նշում է The Daily Mail-ը, ընկերության ներկայացուցիչների խոսքերով՝ մոդելը BMW-ի տեսլականն է մոտոցիկլետների վերաբերյալ:

Մեծ մասամբ մանրաթելից պատրաստված երկանիվ փոխադրամիջոցը կառավարվում է Flexframe տեխնոլոգիայի միջոցով: Նորույթը համալրված է էլեկտրական շարժիչով, որի տեխնիկական բնութագրի վերաբերյալ ոչինչ հայտնի չէ:

Մոտոցիկլետին կից տրվում է նաև վիրտուալ իրականության ակնոց ու հատուկ կոստյում, որը, կախված եղանակային պայմաններից, կարող է տաքանալ կամ սառչել: Բացի այդ, կոստյումը սկսում է ազդանշաններ ուղարկել, երբ փոխադրամիջոցի թեքման անկյունը վտանգավոր է լինում:












