Toyota-ն ու Suzuki-ն հայտարարել են ավտոարտադրության ոլորտում համագործակցելու մտադրության մասին
Toyota և Suzuki Motor ճապոնական ավտոարտադրողները հայտարարել են գործնական համագործակցության շուրջ բանակցություններ սկսելու պայմանավորվածության մասին, այդ թվում՝ ավտոմեքենաշինությունում նոր անվտանգ և բնապահպանական մաքուր տեխնոլոգիաների համատեղ ստեղծման ուղղությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Հաղորդվում է, որ Suzuki Motor-ն, ընդ որում, ինքնուրույն ընկերություն է մնում, իսկ ճապոնական գլխավոր ավտոարտադրող Toyota-ի հետ համագործակցությունը թույլ կտա գործընկերներին համաշխարհային շուկայում մրցունակ լինել:
Toyota ընկերության նախագահ Ակիո Տոյոդան հայտարարել է, որ ավտոարդյունաբերության ոլորտում արագ փոփոխվող իրավիճակի պայմաններում «անհրաժեշտ է մարտահրավերներին արագ արձագանքելու ունակություն»:










