Beeline-ը երկարացրել է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետները
Beeline-ը հայտարարում է, որ մինչև 2016թ–ի դեկտեմբերի 31-ը ներառյալ երկարացվել է հետվճարային «Սմարթ» փաթեթների ակցիայի ժամկետները։
2016թ-ի հոկտեմբերից սկսած, ամսվա ընթացքում չօգտագործված րոպեները, SMS-ները և ՄԲ-ները փոխանցվում են հաջորդ ամիս և գումարվում նոր փաթեթի րոպեներին, ՄԲ-ներին և SMS-ներին։ Ընդ որում, հաջորդ ամիս փոխանցվող րոպեների, SMS-ների և ՄԲ-ների ծավալը չի կարող գերազանցել տվյալ սակագնային փաթեթով նախատեսված 1 ամսվա համար րոպեների, SMS-ների և ՄԲ-ների ծավալը։
Այսպես, օրինակ, «Սմարթ 7500» սակագնային փաթեթում բաժանորդը կարող է կուտակել առավելագույնը 350 րոպե դեպի ՀՀ և ԼՂՀ այլ բջջ. ցանցեր, Ռուսաստան, ԱՄՆ և Կանադա, 1000 SMS և 12000 ՄԲ ինտերնետ:
«Beeline-ը շարունակում է անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի էլ ավելի մոտ լինի իր բաժանորդներին և առաջարկի պարզ և հարմար ծառայություններ։ Ընդառաջ գնալով բազմաթիվ բաժանորդների առաջարկներին՝ մենք երկարացրել ենք չօգտագործված րոպեների, SMS-ների և ՄԲ-ների փոխանցման ակցիայի ժամկետները։ Համոզված եմ, որ այս քայլով մենք ոչ միայն բաժանորդին հնարավորության կընձեռենք օգտվել մեր ծառայություններից առավել հարմար և մատչելի պայմաններով, այլ ևս մեկ անգամ կապացուցենք, մեր սերը և հոգատարությունը նրանց նկատմամբ», - նշել է Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում, «My Beeline Armenia», հավելվածի միջոցով, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ մոտակա Beeline գրասենյակում:










