Google-ն ու Facebook-ը ստորգետնյա գերարագ մալուխ կանցկացնեն Լոս Անջելեսից Հոնկոնգ

14:28 • 13.10.16

Ամերիկյան Google և Facebook ընկերությունների համագործակցության շրջանակում Լոս Անջելեսի և Հոնկոնգի միջև անցկացվելու է 12.874 կմ երկարությամբ գերարագ մալուխ, որն անցնելու է Խաղաղ օվկիանոսի հատակով:

 

Ինչպես նշում է The Verge-ը, օպտիկամանրաթելային մալուխը, որը կոչվելու է Pacific Light Cable Network, կկարողանա վայրկյանում 120 տերաբիթ արագությամբ տվյալներ փոխանցել: Հիմնվելով սրա վրա՝ Google-ը հայտարարել է, որ այն կլինի ԱՄՆ-ի ու Ասիայի միջև ամենաարագ ու հզոր մալուխը:

 

Այն հնարավորություն կտա Google-ի և Facebook-ի օգտատերերին օգտվել անհամեմատ արագ ինտերնետ կապից:

 

Նշվում է, որ Pacific Light Cable Network-ը շահագործման կհանձնվի 2018թ.:

 

Google-ն ու Facebook-ը ստորգետնյա գերարագ մալուխ կանցկացնեն Լոս Անջելեսից Հոնկոնգ