Volkswagen-ը նոր ավտոմոբիլային բրենդ կներկայացնի

09:26 • 13.10.16

Volkswagen Group-ի գլխավոր տնօրեն Մատիաս Մյուլերը հայտարարել է կոնցեռնի կողմից ներկայացվելիք նոր ավտոմոբիլային բրենդի մասին, գրում է gazeta.ru-ն:

 

«Մեզ նետվել է նոր մարտահրավեր՝ մեքենաշինական արդյունաբերության թվայնացում և նորարարություններ: Մարտահրավերին արձագանքելու համար մենք որոշել ենք խմբի շրջանակում ստեղծել 13-րդ մեքենաշինական բրենդը, որն արդեն գլխավորել է Օլե Հարմսը»,-ասել է Մյուլերը:

 

Նա հավելել է, որ նորաստեղծ բրենդը պաշտոնապես ներկայացվելու է մոտ ապագայում:

 

Մյուլերը նաև ասել է, որ Volkswagen Group-ին սպասվում են լուրջ փոփոխություններ ու ահռելի քանակությամբ խնդիրներ, որոնք պետք է լուծում ստանան առաջիկա 10-20 տարվա ընթացքում:

Volkswagen-ը նոր ավտոմոբիլային բրենդ կներկայացնի