Mercedes-ն այս տարի կգերազանցի BMW-ին վաճառքի առումով

21:44 • 14.10.16

Տասը տարի անընդմեջ BMW-ն գլխավորել է աշխարհում ամենից շատ վաճառվող պրեմիում դասի մեքենա արտադրող ընկերությունների ցանկը, սակայն մյուս գերմանական մեքենաշինական հսկան` Mercedes-Benz-ը, պատրաստվում է այս տարի շրջանցել տասնամյակի առաջատարին:

Ինչպես հայտնում է Business Insider-ը, այս տարվա առաջին 9 ամսվա ընթացքում Mercedes-Benz-ը 1.54 մլն մեքենա է վաճառել, մինչդեռ բավարական ընկերությունը` 1.48 մլն:

Տարբերությունն այնքան էլ մեծ չէ, սակայն Mercedes-ը` BMW-ին գերազանցել է այս տարվա յուրաքանչյուր եռամսյակի տվյալներով: Դա շտուտգարտյան ընկերությանը հաջողվել է իր նոր քրոսովեր և արտաճանապարհային մոդելների, ինչպես նաև E-Class սեդանի շնորհիվ:

BMW-ն նույնպես չի պատրաստվում բավարարվել երկրորդ հորիզոնականով: Օրեր առաջ այն ներկայացրել է 2017-ին թողարկվելիք BMW 5 Series մոդելը, որը կփրկի ընկերության վաճառքն անկումից:

 

 

 

 

Mercedes-ն այս տարի կգերազանցի BMW-ին վաճառքի առումով