Audi-ն ցածր պահանջարկի պատճառով դադարեցրել է R8 e-tron սուպերքարի արտադրությունը (լուսանկարներ)
Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը հայտարարել է R8 e-tron սուպերքարի արտադրության դադարեցման մասին, հայտնում է luxurylaunches.com կայքը՝ հիշեցնելով, որ մոդելի շնորհանդեսը կայացել էր անցած տարի՝ Ժնևի միջազգային ավտոսրահում:

Չորս հարյուր հիսունվեց ձիաուժ հզորությամբ, 3.9 վայրկյանում 100 կմ/ժ արագություն զարգացնող 2 էլեկտրական շարժիչով համալրված մեքենան, որն ունի անթերի տեխնիկական բնութագիր ու տպավորիչ դիզայն, արժե 1 մլն դոլար:

Աղբյուրը նկատում է, որ մեքենայի աստղաբաշխական գնի պատճառով ընկերությունը վաճառել է շատ քիչ քանակությամբ օրինակներ: Այդ իսկ պատճառով Audi-ի ղեկավարությունը որոշել է դադարեցնել դրա արտադրությունը:












