Audi R8 սպորտքարի գովազդը նկարահանվել է խաղալիք ավտոմեքենայի միջոցով (լուսանկարներ)
Մեքսիկացի լուսանկարիչ Ֆելիքս Հերնանդես Ռոդրիգեսը հեղինակել է Audi R8 սպորտքարի գովազդը: Պարզվել է, որ նա 160,000 դոլար արժողությամբ սպորտքարի գովազդը լուսանկարել է` օգտագործելով 40 դոլարանոց խաղալիք ավտոմեքենա:
Boredpanda.com-ը գրում է, որ լուսանկարիչը գովազդը ստեղծելիս չի դիմել Photoshop-ի կամ այլ ֆոտոխմբագրիչների օգնությանը. նա օգտագործել է միմիայն ավտոմեքենայի փոքր մոդելները, լուսավորությունը և ֆոտոխցիկի էֆեկտները:


















