«ԷկզոՄարս» տիեզերակայանի վայրէջքային հարթակը բարեհաջող անջատվել է և շարժվում է դեպի Կարմիր մոլորակ
Եվրոպական տիեզերական գործակալությունը կիրակի հաստատել է «ԷկզոՄարս» տիեզերակայանի Schiaparelli վայրէջքային հարթակի տարանջատումը, որից հետո կսկսի մոտենալ Մարս մոլորակին:
«Տվյալները հաստատում են առանձնացումը: Դեռևս սպասում ենք հեռուստաչափիչ տվյալներին», - ասվում է Եվրոպական տիեզերական գործակալության պաշտոնական թվիթերյան էջում:
Այսպիսով՝ սկսվում է մոտեցումը Կարմիր մոլորակին. Schiaparelli հարթակը կպտտվի և կսկսի ինքնուրույն ճամփորդությունը դեպի Մարսի ուղեծիր: Դրանից հետո Pasteur մարսագնացը կսկսի Մարսի առեղծվածների ուսումնասիրությունը:
Pasteur-ի խնդիրը երկրաբանական ուսումնասիրությունն ու վայրէջքի տարածաշրջանում կյանքի հետքեր փնտրելն է, մինչդեռ տիեզերակայանը կուսումնասիրի Մարսի մթնոլորտում առկա նյութերի ուսումնասիրությամբ և ջրի սառույցի հետքեր փնտրելով:












