Ճապոնիայում բույս է հայտնաբերվել, որը ֆոտոսինթեզի չի ենթարկվում ու չի ծաղկում (լուսանկար)
Ճապոնացի գիտնականները հայտնաբերել են բույսի նոր տեսակ, որը ֆոտոսինթեզի չի ենթարկվում ու չի ծաղկում։
Գիտնականներն այն կոչել են Gastrodia kuroshimensis` Կուրոսիմա կղզու անվանումով, որտեղ և այն գտնվել է: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն՝ հղում անելով Phytotaxa ամսագրում հրապարակված հոդվածին:
Նշվում է, որ բույսերն անհրաժեշտ սնուցիչները ստանում են սնկերից, որոնց վրա ապրում են որպես մակաբույծներ: Այս տեսակի բոլոր բույսերին միավորում է հազվադեպությունն ու փոքր չափերը:










