Apple-ի և Nike-ի համատեղ սմարթվոչը վաճառքի կհանվի հոկտեմբերի 28-ին (լուսանկարներ)
Ամերիկյան Apple և Nike ընկերությունների համագործակցության արդյունքում ստեղծված Apple Watch Nike+ «խելացի» ժամացույցը, որի պաշտոնական շնորհանդեսը կայացել էր սեպտեմբերին, վաճառքի համար հասանելի կդառնա հոկտեմբերի 28-ին:
Ինչպես հայտնում է The Verge-ը, Apple Watch Series 2 մոդելի հիմքով ստեղծված նորույթը հասանելի կլինի 4 գունային լուծումով ու ստանդարտ ալյումինե պատյանով:
Աղբյուրը մանրամասնում է, որ 38 մմ անկյունագծով էկրանով մոդելը կարժենա 369 դոլար, իսկ 42 մմ անկյունագծով տարբերակը՝ 399 դոլար:
![]()












