iPhone 7-ի օգտատերը հայտնել է Home սենսորային կոճակի ջարդվելու մասին

22:53 • 17.10.16

iPhone 7 սմարթֆոնի օգտատերը բողոքել է Home («Տուն») սենսորային կոճակի շարքից դուրս գալու մասին, ինչից հետո էկրանին հայտնվել է փչացած կոճակի գործողությունները կրկնող մեկ այլ կոճակ:


Ինչպես նշում է Lenta.ru-ն, կոճակի փչանալուց առաջ օգտատերը սուզվել է ջրի մեջ, անձեռոցիկով սրբել այն, և սմարթֆոնը վերաբեռնվել է: Դրանից հետո հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ սարքն անհրաժեշտ է վերանորոգել սպասարկման կենտրոնում:


Ենթադրվում է, որ կոճակի աշխատանքի խափանումը պայմանավորված է Taptic Engine մեխանիզմի անսարքությամբ, որը պատասխանատու է կոճակի սեղմման իմիտացիայի համար:


Ամենայն հավանականությամբ, Apple-ը նախատեսել է կոճակի խափանման հնարավորությունը, որի դեպքում էկրանին հայտնվում է այն փոխարինող մեկ այլ կոճակ: Օգտատերոջ խոսքով` էկրանային կոճակն իրականացնում է նույն գործողությունները, ինչ ֆիզիկական կոճակը:

iPhone 7-ի օգտատերը հայտնել է Home սենսորային կոճակի ջարդվելու մասին