Apple-ը հրաժարվել է սեփական մեքենան արտադրելու գաղափարից. Bloomberg
Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը հրաժարվել է սեփական մեքենան արտադրելու գաղափարից, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով ընկերությունում աղբյուրների:
Ի սկզբանե Apple-ը մտադիր էր կառուցել ինքնակառավարման համակարգով և էլեկտրական շարժիչով համալրված մեքենա:
Այնուհանդերձ՝ ներկայում մեքենայի ստեղծման նախագծում ներառված մոտ հազար աշխատակցից մի քանի հարյուրը հեռացվել է կամ տեղափոխվել այլ գործի:
Աղբյուրը նշում է, որ Apple-ը մեքենայի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի մինչև եկող տարվա վերջ:
Չի բացառվում, որ Apple-ը կկենտրոնանա մեքենաների համար ինքնակառավարման համակարգերի ստեղծման վրա ու իր արտադրանքը կվաճառի ավտոարտադրողներին:










