2017թ. Դուբայում աշխատանքի կանցնի առաջին ռոբոտ ոստիկանը (լուսանկարներ)
Դուբայի ոստիկանության փոխանցմամբ՝ 2017թ. աշխատանքի կանցնի առաջին ռոբոտ ոստիկանը, հայտնում է ria.ru-ն՝ առանց հավելյալ մանրամասներ ներկայացնելու:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Դուբայի ոստիկանությունն առաջիկա 4 տարվա ընթացքում կներկայացնի առաջին ռոբոտ աշխատակիցներին: Իրավապահ մարմինների ներկայացուցիչները պատմել են, որ ռոբոտները կկարողանան աշխատել որպես սովորական ոստիկաններ՝ «որոշակի իրավիճակներում»:
Նշվում է, որ անցած տարվանից Դուբայի ոստիկանությունը սկսել է ակտիվորեն օգտվել Google Glass ակնոցներից, որոնց միջոցով հեշտությամբ պարզում են ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների ինքնությունը:


![]()











