Facebook Messenger-ը զրույցի թեմաներ կառաջարկի

18:45 • 18.10.16

Facebook սոցցանցի Messenger հավելվածը օգտատերերին զրույցի թեմաներ է հուշում. այժմ իրականացվում է Conversation Topics անվանումով համապատասխան գործառույթի փորձարկումը:

TechCrunch-ը գրում  է, որ հուշումները հայտնվում են զրուցակիցների անունների տակ` հաշվի առնելով օգտատերերի վերջին զբաղմունքների, նախընտրած երգերի ու միջոցառումների տվյալները:

Ըստ առկա տեղեկությունների` խոսքը գնում է փոքր փորձարկման մասին, այդ իսկ պատճառով տվյալ պահին կայքի ոչ բոլոր օգտատերերը կտեսնեն նոր հնարավորությունն իրենց Messenger հավելվածում:

Facebook Messenger-ը զրույցի թեմաներ կառաջարկի