Ճապոնացիներն իրականից չտարբերվող համակարգչային աղջկա են ցուցադրել (տեսանյութ)

16:35 • 18.10.16

Ճապոնացի դիզայներներ Տերույուկի և Յուկա Իշիկավաները CGI-անիմացիայի օգնությամբ ստեղծել են Սայա անունով համակարգչային աղջկա: Այդ մասին հայտնում է Cnet-ը:

 

Հոկտեմբերի սկզբին դիզայներները Սայայի էջն են բացել ճապոնական սոցցանցերում՝ հստակեցնելով, որ նա սովորում է ավագ դպրոցում: Օգտատերերի մեծ մասը չի կարողացել տարբերել անիմացված մոդելն իրական աղջկանից:

 

Ավելի ուշ Տերույուկին և Յուկան օգտվել են ռոբոտատեխնիկայի ոլորտի դասախոսի օգնությունից և կարողացել են աղջկան ցույց տալ շարժման մեջ՝ 3D անիմացիայի օգնությամբ:

 

Ճապոնացիներն իրականից չտարբերվող համակարգչային աղջկա են ցուցադրել (տեսանյութ)