Snapchat-ն առաջ է անցել Facebook-ից՝ դեռահասների շրջանում

18:43 • 18.10.16

Snapchat հավելվածն առաջատար դիրք է պահպանում դեռահասների շրջանում սոցիալական ծառայությունների տարածվածության վարկանշային ցանկում, հայտնում է CNBC-ն:

Piper Jaffray ընկերության կողմից անցկացված վերջին հետազոտությունը ցույց է տվել, որ հարցմանը մասնակցած դեռահասների 80 տոկոսն օգտագործել է Snapchat առնվազն ամսական մեկ անգամ, իսկ հարցման մասնակիցների 35 տոկոսը հավելվածն իր սիրած հարթակն է անվանել:

Ընդ որում՝ հարցման մասնակիցների միայն 52 տոկոսն է նշել, որ մտել են Facebook-ի իրենց էջեր ամսվա ընթացքում թեկուզ մեկ անգամ:

Ինչպես նշում է լրատվամիջոցը, հետազոտության այդպիսի արդյունքները ցույց են տալիս, որ երիտասարդ լսարանն ավելի հակված է ընտրել մուլտիմեդիա ծառայություններ:

 

Snapchat-ն առաջ է անցել Facebook-ից՝ դեռահասների շրջանում