Xiaomi-ն ճկվող էկրանով սմարթֆոն է ներկայացրել (տեսանյութ)

16:18 • 18.10.16

Չինական Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը ճկվող էկրանով սմարթֆոն է ներկայացրել, որի վերաբերյալ 30 վայրկյանանոց տեսանյութը տարածվել է համացանցում:

 

Ինչպես նշում է The Verge-ը, ենթադրաբար, նոր տեխնոլոգիան կիրառվել է IRL սմարթֆոնում, որի տեխնիկական բնութագրի կամ պաշտոնական շնորհանդեսի ժամկետի մասին որևէ բան հայտնի չէ:

 

Աղբյուրը հիշեցնում է, որ ավելի վաղ OLED ճկվող էկրան էր ներկայացրել հարավկորեական Samsung ընկերությունը, որը 2017թ. պատրաստվում է նորարարական էկրանով համալրված միանգամից 2 նոր սմարթֆոն ներկայացնել:

 

Տեսանյութը դիտեք այստեղ։

 

Xiaomi-ն ճկվող էկրանով սմարթֆոն է ներկայացրել (տեսանյութ)