Չինաստանում ցուցադրել են նոր սերնդի Hyundai Solaris հեթչբեքը (լուսանկարներ)
Hyundai ընկերությունը Չինաստանում ներկայացրել է նոր սերնդի Verna մոդելի հեթչբեքը, որը հայտնի է Solaris անվանումով:
Ինչպես գրում է Motor.ru-ն, նորույթի դիմային հատվածի դիզայնը տարբերվում է սեպտեմբերին ներկայացված նույնանուն սեդանից: Նորագույն «Սոլարիսը» ռադիատորի մեծ վանդակաճաղեր է ստացել, ինպես նաև նոր լուսարձակներ և փոփոխված թափարգել:
Մեքենայի սրահում բազմաֆունկցիոնալ ղեկանիվ և նոր 7 դյույմ անկյունագծով սենսորային էկրան է հայտնվել` Apple CarPlay ինտերֆեյսի առկայությամբ:
Չինաստանում հեթչբեքը կներկայացվի 1.4 և 1.6 լիտր ծավալով բենզինային շարժիչներով, որոնք 100 և 123 ձիաուժ հզորություն են զարգացնում: Շարժիչների հետ կհամադրվի 6 աստիճան մեխանիկանան կամ ավտոմատ փոխանցման տուփը: Նորույթի վաճառքը կսկսվի 2017-ի հունվարի 2-ից:














