Apple-ը կներկայացնի նոր Mac-ը հոկտեմբերի 27-ին. ԶԼՄ-ներ

03:55 • 19.10.16

Apple ընկերությունը մտադիր է հոկտեմբերի  27-ին ներկայացնել  Mac համակարգիչների նոր շարքը: Այդ մասին հաղորդում է Recode ընկերությունը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրին:

Apple-ի նոր Mac արտադրանքի թողարկումը վաղուց էր նախատեսվում, սակայն ընկերությունը ոչ մի հայտարարություն չի արել: Մոտ մեկ ամիս առաջ  Apple-ը թողարկել էր macOS Sierra օպերացիոն համակարգը:  Նախատեսվում է, որ նոր Mac-ը կգործի հենց այդ օպերացիոն համակարգով:

Ըստ լուրերի՝ Apple-ն ամենայն հավանականությամբ կներկայացնի նոր  MacBook Pro-ն:

Apple-ը կներկայացնի նոր Mac-ը հոկտեմբերի 27-ին. ԶԼՄ-ներ