Սինգապուրում անվարորդ ավտոբուսներ կփորձարկվեն

14:25 • 19.10.16

Հոկտեմբերի 19-ին Սինգապուրում անվարորդ ավտոբուսների փորձարկման մեկնարկի վերաբերյալ համաձայնություն է ստորագրվել, հաղորդում է Reuters-ը:

 

Աղբյուրը մանրամասնում է, որ քաղաք-պետության սահմանափակ աշխատուժի պակասի խնդիրը շրջանցելու նպատակով ինքնավար տեխնոլոգիա կգործածվի, ինչը, այլ օգուտներից բացի, բնակչությանը կխրախուսի օգտվել հասարակական տրանսպորտից:

 

Նշվում է, որ փորձարկման մեկնարկի վերաբերյալ մանրամասներ չեն հաղորդվում:

Սինգապուրում անվարորդ ավտոբուսներ կփորձարկվեն