Գիտնականներն ազդանշան չեն ստացել Մարսում վայրէջք կատարած զոնդից
Եվրոպական տիեզերական գործակալության մասնագետները կորցրել են կապը «ԷկզոՄարս» տիեզերակայանի Schiaparelli վայրէջքային հարթակի հետ նախքան դրա վայրէջքը Մարսի վրա: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն` վկայակոչելով կառույցի ներկայացուցիչ Պաոլո Ֆերիին:
Վերջինիս խոսքով` անհրաժեշտ է ստացված տվյալների առավել մանրակրկիտ վերլուծություն կատարել` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունեցել վայրէջքի ժամանակ:
Ֆերին նշել է, որ եզրակացություններ անելը դեռ վաղ է, սակայն դա «լավ նշան չէ»: Հերթական արդյունքները սպասվում են հոկտեմբերի 20-ին:
Հոկտեմբերի 19-ին Schiaparelli զոնդը վայրէջք է կատարել Մարսի մակերեսին: Թռիչքի ծրագրով` վայրէջքից հետո պետք է ազդանշան փոխանցվեր Կարմիր մոլորակի մակերևույթից:










