Լոնդոնում Apple-ի վերաբացված խանութը փոքրիկ այգի է հիշեցնում (լուսանկարներ)
Տեխնոլոգիական ոլորտի «հսկաներից» մեկը՝ Apple ընկերությունը, Լոնդոնի ամենահեղինակավոր փողոցներից մեկում նորոգումից հետո վերաբացել է իր խանութը, որի ներքին հարդարանքը շատ ինքնատիպ է ու տպավորիչ:
Ինչպես հայտնում է luxurylaunches.com կայքը, բնական ծառերի առատության շնորհիվ խանութը նմանվում է փոքրիկ այգու, որտեղ ամեն կողմից ներթափանցում է արևի բնական լույսը:
Աղբյուրը նկատում է, որ խանութի պարզ ու լակոնիկ ինտերյերը ստեղծել է անկաշկանդ մթնոլորտ:
Ինչ վերաբերում է Apple-ի թարմ արտադրանքներին, ապա դրանք ցուցափեղկերի փոխարեն ցուցադրված են կանաչ ծառերի արանքում:
















