Nissan-ը գնել է Mitsubishi-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը

23:48 • 20.10.16

Nissan ընկերությունը գնել է Mitsubishi-ի բաժնետոմսերի 34 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է Automotive News Europe կայքը:

Տվյալ գործարքի կնքումից հետո, որի արժեքը կազմել է 2.3 մլրդ դոլար, Renault-Nissan դաշինքը հույս ունի հայտնվել համաշխարհային մեքենաշինական ընկերությունների առաջատար եռյակում:

Nissan-ը և Mitsubishi-ն հայտարարել են, որ կփոխանակվեն իրենց տեխնոլոգիաներով, մեքենաշինական հարթակներով, էլեկտրամեքենաների համատեղ մշակումներ կիրականացնեն: Nissan-ը մտադիր է վերադարձնել գնորդների վստահությունը ճապոնական ապրանքանիշի նկատմամբ:

Mitsubishi Motors Corporation-ի տնօրենների խորհուրդը կգլխավորի Կառլոս Գոնը:

 

 

 

 

Nissan-ը գնել է Mitsubishi-ի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը