Յուպիտերի ուղեծրին գտնվող Juno արբանյակն անցել է «քնի ռեժիմին»

14:54 • 20.10.16

Արեգակնային համակարգի ամենամեծ մոլորակի՝ Յուպիտերի ուղեծրին գտնվող Juno հետազոտական արբանյակում տեխնիկական խնդիրներ են առաջացել՝ կապված գլխավոր շարժիչի հետ:

 

Ինչպես նշում է korrespondent.net-ը, այս մասին հայտնել է ԱՄՆ-ի ազգային ավիատիեզերական գործակալությունը՝ ՆԱՍԱ-ն՝ հավելելով, որ այժմ արբանյակը գտնվում է «քնի ռեժիմում»: Juno-ի բոլոր գիտական սարքերն անջատվել են ու այժմ ինքնախտորոշում են իրականացնում:

 

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ հուլիսի 5-ին Juno արբանյակը, ավարտելով իր 5-ամյա ուղևորությունն ու անցնելով մոտ 2.7 մլն կմ հեռավորություն, բարեհաջող դուրս է եկել Յուպիտերի ուղեծրի վրա:

 

Գերժամանակակից զգայակներով, տեսախցիկներով ու այլ տեխնոլոգիական լուծումներով հագեցած արբանյակի նպատակն է ուսումնասիրել գազային հսկայի մթնոլորտն ու գիտնականների համար կարևոր տեղեկություններ հավաքել դրա կառուցվածքի, հզոր մագնիսական դաշտի մասին:

Յուպիտերի ուղեծրին գտնվող Juno արբանյակն անցել է «քնի ռեժիմին»