Vphone S8. ներկայացվել է աշխարհի «ամենափոքր» սմարթֆոնը

12:00 • 20.10.16

Չինաստանում ներկայացվել է աշխարհի թերևս «ամենափոքր» սմարթֆոնը՝ Vphone S8-ը, որի էկրանն ունի 1.54 դյույմ անկյունագիծ ու կառավարման համար նախատեսված մի կոճակ:

 

Ինչպես հայտնում է The Verge-ը, նախքան այս, աշխարհում ամենափոքր սմարթֆոնն ունեցել է 2.45 դյույմ անկյունագծով էկրան:

 

Ուշագրավ նորույթը համալրված է բարձրախոսով, Bluetooth-ով, FM ռադիոյով, սրտխփոցը չափող զգայակով և մի շարք այլ նորարարական տեխնոլոգիաներով:

 

Հեռախոսն ունի 64 Մբ ծավալով ներքին հիշողություն: Հեռախոսի վերաբերյալ այլ մանրամասներ հայտնի չեն:

 

Vphone S8. ներկայացվել է աշխարհի «ամենափոքր» սմարթֆոնը