Вконтакте-ի օգտատերերին հասանելի կդառնա լիցենզավորված երաժշտությունը

21:25 • 20.10.16

Вконтакте սոցցանցի սեփականատեր Mail.ru Group-ը, United Media Agency-ն և Merlin Network թվային իրավունքների գործակալությունը լիցենզավորված համաձայնություն են ստորագրել, ըստ որի՝ Merlin գործակալության աուդիո- և վիդեո պարունակությունը կներկայացվի սոցցանցում: Այս մասին հաղորդում է ТАСС-ը` հղում անելով ВКонтакте-ի մամուլի ծառայությանը:

«Merlin Network-ի մեջ մտնում է ավելի քան 20 հազար լեյբլ/պիտակ 51 երկրից. գործակալությունը ներկայացնում է երաժշտական ինդուստրիայի անկախ հատվածի գլխավոր ներկայացուցիչներին: Գործակալության անդամների գրացուցակի ծավալը կազմում է ձայնագրության համաշխարհային շուկայի ավելի քան 12 տոկոսը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Merlin-ի գլխավոր տնօրեն Չարլզ Քելդասը գտնում է, որ տվյալ գործարքը մեծ քայլ է ու ցույց է տալիս, որ «անկախ լեյբլների ու կատարողների երաժշտության օգտագործումը վճարվում է ինչպես հարկն է»:

Вконтакте-ի օգտատերերին հասանելի կդառնա լիցենզավորված երաժշտությունը