Infiniti-ն ներկայացրել է Q60-ի հատուկ տարբերակը` նվերների սուրբծննդյան կատալոգի համար
Infiniti ընկերությունը ներկայացրել է Q60 կուպեի հատուկ տարբերակը, որը հնարավոր կլինի ձեռք բերել ամերիկյան Neiman Marcus սուրբծննդյան շուկայի 90-րդ ամենամյա կատալոգի միջոցով:
Motor.ru-ի հաղորդմամբ` նորագույն մոդելը նախատեսվում է թողարկել ընդամենը 50 օրինակով: Նորույթը համալրված է 405 ձիաուժ հզորություն զարգացնող, 6 մխոցային, 3 լիտր տարողությամբ երկտուրբո շարժիչով, որն աշխատում է 7 աստիճան ավտոմատ փոխանցման տուփի հետ:
Յուրահատուկ կուպեն հասանելի կլինի միայն ոսկեգույն երանգով: Մեքենան կհամալրվի ղեկանիվի ադապտիվ կառավարման համակարգով, Bose աուդիոհամակարգով, InTouch մուլտիմեդիա համակարգով, մարզական նստելատեղերով` սպիտակ կաշվով պատված: Մեքենայի հետ միասին գնորդը փղոսկրի գույն ունեցող կաշվե պայուսակ կստանա:
Infiniti Q60 մոդելի հատուկ տարբերակի վաճառքը կսկսվի նոյեմբերի 2-ին: Իսկ մեքենայի արժեքը կազմում է 63 000 դոլար: Յուրաքանչյուր վաճառված մեքենայից 1000 դոլարը կուղղվի բարեգործության:










