Իրավապաշտպանները WhatsApp-ը և Facebook Messenger-ը ճանաչել են ամենապաշտպանված մեսինջերները

04:00 • 21.10.16

Անկախ իրավապաշտպան Amnesty International կազմակերպությունը Facebook ընկերության պաշտպանական շեմը շատ բարձր է գնահատել: Այդ մասին նշվում է gazeta.ru-ի ստացած զեկույցում:

Իրենց հետազոտությունում իրավապաշտպաններն ուսումնասիրել են  11 խոշոր համացանցային ընկերությունների պաշտպանական մեխանիզմները:

Կազմակերպությունը գնահատել է ծառայություններն այնպիսի սկզբունքներով, ինչպիսին են հաճախորդների զգուշացումը վտանգների, առաջիկա նամականագրության մասին և կառավարական հայցերի արձագանքները:

Վարկանիշի առաջատար են դարձել Facebook Messenger-ը, WhatsApp-ը, iMessage-ը, FaceTime-ը և Telegram-ը: Amnesty International-ի տեսանկյունից վատագույնը Snapchat-ն է, BlackBerry-ին, WeChat-ը և QQ-ն:

Իրավապաշտպանները WhatsApp-ը և Facebook Messenger-ը ճանաչել են ամենապաշտպանված մեսինջերները