Ավստրալիայում iPhone 7-ի պատճառով ավտոմեքենա է հրդեհվել. Yahoo News (լուսանկարներ, տեսանյութ)

14:21 • 21.10.16

Ավստրալիայում հետաքննություն է սկսվել ավտոմեքենայի հրդեհման փաստով, որը, ենթադրաբար, բռնկվել է ներսում պայթած iPhone 7-ի պատճառով, հաղորդում է Yahoo News-ը:

 

Ավտոմեքենայի սեփականատեր Մեթ Ջոնսը պատմել է, որ ինքը թողել է իր նոր IPhone 7-ն ավտոմեքենայի մեջ ու գնացել սերֆինգով զբաղվելու: Վերադառնալուն պես նա բացահայտել է, որ ավտոմեքենայից ծուխ է բարձրանում:

 

Ավտոմեքենան բացելով՝ ավստրալացին տեսել է, որ սրահի համարյա կեսը ոչնչացվել է: Նրա խոսքով` հրդեհի պատճառ կարող է հանդիսացած լինել միայն ավտոմեքենայում գտնվող սարքը, քանի որ դրանից բացի ներսում չի եղել բռնկվելու ունակ ոչ մի սարք:

 

Երիտասարդը նաև նշել է, որ Apple ընկերության սմարթֆոնի ձեռքբերումից հետո ընդամենը մի շաբաթ է անցել, և նա շատ զգուշորեն է օգտագործել այն` չի գցել ու օտար լիցքավորիչներ չի գործածել:

 

Apple ընկերությունը մեկնաբանել է տեղի ունեցածն ու նշել, որ տեղյակ է միջադեպից և աշխատում է Ջոնսի հետ:

 

 

 

 

 


 

Ավստրալիայում iPhone 7-ի պատճառով ավտոմեքենա է հրդեհվել. Yahoo News (լուսանկարներ, տեսանյութ)