Էստոնիայում Lamborghini-ի ոճով հեծանիվ է ստեղծվել (լուսանկարներ)

12:41 • 21.10.16

Էստոնական Velonia ընկերությունը ստեղծել է Viks հեծանիվը, որի դիզայնի համար ոգեշնչման աղբյուր են հանդիսացել Lamborghini սուպերքարերի կերպարները:


Luxurylaunches-ը հաղորդում է, որ տվյալ փոխադրամիջոցի ստեղծման համար նախագծողներին մոտ երեք տարի է պահանջվել: Յուրաքանչյուր նմուշ հավաքվում է ձեռքով:


Նշվում է, որ հեծանվի շրջանակը պատրաստված է ալյումինի խառնուրդից ու ներկված է giallo midas դեղին գույնով: Սպասվում է, որ Viks մոդելը շուտով վաճառքի կհանվի. փոխադրամիջոցի գինը դեռևս հայտնի չէ:

 

 

 

 

 

 

 

Էստոնիայում Lamborghini-ի ոճով հեծանիվ է ստեղծվել (լուսանկարներ)