Կին վարորդներն ավելի ագրեսիվ են, քան տղամարդ վարորդները

03:37 • 21.10.16

Hyundai ընկերությունը և  Goldsmith's University համալսարանը հետազոտություն են անցացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ կին վարորդներն ավելի ագրեսիվ են, քան տղամարդ վարորդները, հաղորդում է Motor1.com-ը:

Հարցմանը մասնակցել է Մեծ Բրիտանիայից մոտ հազար վարորդ:

Պարզվել է, որ կանայք վարելու ընթացքում ավելի ագրեսիվ են արձագանքում ձայնային ազդանշաններին, բղավոցներին ու խորհուրդներին:

Ստացված տեղեկությունները հերքում են այն կարծիքը, որ տղամարդիկ ավելի ագրեսիվ են ղեկին: Գիտնականները ենթադրում են, որ կին վարորդների մոտ գործում են հնագույն պաշտպանողական զգայարանները, այդ պատճառով էլ վարելու ընթացքում նրանք ավելի ագրեսիվ են:

Կին վարորդներն ավելի ագրեսիվ են, քան տղամարդ վարորդները