Մոսկվայում հայազգի երկու քաղաքացիների սպանության կասկածյալը հայ է՝ ոմն Սամվել

14:24 • 24.10.16

Հայազգի երկու քաղաքացիների` 43-ամյա Էդուարդ Նշանյանի ու 46-ամյա Արմեն Իսրայելյանի սպանության կասկածյալը հայ է՝ ոմն Սամվել, որը ՀՀ քաղաքացի է` 30-35 տարեկան: Նա ներկայումս հետախուզվում է։ Այս մասին  Tert.am-ը տեղեկացավ Մոսկվայի ոստիկանության իր աղբյուրներից:

Ոստիկանություն ահազանգը եղել է հոկտեմբերի 23-ին` սպանված Էդուարդ Նշանյանի քրոջից` Հասմիկ Նշանյանից:

Էդուարդ Նշանյանն ունեցել է գլխի շրջանում հրազենային վնասվածքներ, իսկ Արմեն Իսրայելյանը, որը Երևանի Մալաթիա–Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ է, որովայնային:

Ըստ մամուլի՝ հնարավոր է` Արմեն Իսրայելյանն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի  նախկին աշխատակիցն է՝ «Ձկնկուլ» մականվամբ, ով վերջինիս հետ ֆինանսական խնդիրներ է ունեցել։
 
Բնակարանը, որում հայտնաբերվել են դիերը, պատկանել է Էդիկ Հարությունյանին, որը նույնպես ՀՀ քաղաքացի է:


Նախնական տվյալներով` Արմենն ու Էդուարդը սպանվել են 3-5 օր առաջ: