«Ростех»-ն ստեղծել է զենք, որն ունակ է հարվածային անօդաչու սարքեր ոչնչացնել

17:51 • 29.10.16

Ռուսական «Ростех» պետական կորպորացիայի կազմի մեջ մտնող սարքաշինության միացյալ կորպորացիայի մասնագետները ստեղծել են զենք, որն ունակ է ոչնչացնել հարվածային անօդաչու սարքերի խմբեր, գրում է ТАСС գործակալությունը:

Ձեռնարկության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց ստեղծած զենքը ֆիզիկապես չի ոչնչացնում անօդաչու սարքերը, սակայն երաշխավորված կերպով չեզոքացնում է ռադիոէլեկտրոնային համակարգը, ինչից հետո անօդաչու սարքը վերածվում է պարզապես երկաթի կտորի, որն ունակ չէ օգուտ բերել հակառակորդին:

Նա պարզաբանել է, որ անօդաչու սարքերի դեմ պայքարում ոչնչացման ավանդական միջոցները, որոնց թվում է հրազենային զենքը, ինչպես նաև հակաօդային պաշտպանությունը և ռադիոէլեկտրոնային պայքարի համալիրները, արդյունավետ են:

«Մեր համակարգերը պարզապես թույլ չեն տա անօդաչու սարքերի խմբին հասնել նպատակակետին»,- հայտարարել է ձեռնարկության ներկայացուցիչը:  

Հոկտեմբերի 24-ին պարզ դարձավ ԱՄՆ պաշտպանության նախարարության՝ Պենտագոնի կողմից նոր անօդաչու սարքերի խմբի փորձարկման մասին, որոնք ունակ են ռադիոէլեկտրոնային ճանապարհով կամ կրակի միջոցով ճնշելու հակառակորդի հակաօդային պաշտպանության միջոցները:

 


 

 

 

«Ростех»-ն ստեղծել է զենք, որն ունակ է հարվածային անօդաչու սարքեր ոչնչացնել