Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգումը պլանավորվում է ավարտին հասցնել 2018-ին

11:34 • 07.11.16

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգումը պլանավորվում է ավարտին հասցնել 2018 թվականին, գրում է diyarbakirsoz.com կայքը:

Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությունը, որին էլ պատկանում է եկեղեցու տարածքը, պաշտոնապես հայտարարել է, որ հայկական կաթոլիկ եկեղեցու վերակառուցումն ավարտին կհասցվի 2 տարվա ընթացքում, և եկեղեցու վերաբացումը տեղի կունենա արդեն 2018թ.-ին:

Դիարբեքիրի Սուր թաղամասում գտնվող եկեղեցու շենքը մեծ վնասներ էր կրել 2015թ.-ին քուրդ զինյալների և թուրքական ԶՈՒ-ի միջև տեղի ունեցած բախումների ժամանակ:

Ի դեպ, Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ռազմական գործողությունների ընթացքում ավերված շինությունների թիվը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանության Դիարբեքիրի գրասենյակի, 1.277 է: Ավերված կառույցների թվում կան նաև հայկական շինություններ։

Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին:


 

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցու վերանորոգումը պլանավորվում է ավարտին հասցնել 2018-ին