Թուրքական արտադրության առաջին հրթիռի հայազգի հեղինակ Գիրգոր Դիվարջըն. թուրքական կայքի անդրադարձը

17:47 • 08.11.16

Թուրքական listelist.com կայքն անդրադարձել է թուրքական արտադրության առաջին հրթիռի հեղինակ Գիրգոր Դիվարջըին՝ նշելով, որ շատերին անհայտ այդ անունն իրականում Թուրքիայի Հանրապետության հրթիռաշինության հիմնադիրն է:


1959թ.-ին Մարմարա ծովի ափին գտնվող Բանդըրմա քաղաքում ավագ դպրոցի աշակերտների կողմից հիմնվեց մինչ այդ նմանը չունեցած մի նախագիծ՝ «Բանդըրմա հրթիռային ակումբ»: Սեփական նախաձեռնությամբ տարբեր ուսումնասիրություններ և փորձարկումներ անցկացնող երիտասարդների շրջանում էր նաև հայազգի Գիրգոր Դիվարջըն, որը հետագայում պետք է դառնար թուրքական արտադրության առաջին հրթիռի նախագծողը: 

Ընդամենը 3 տարի անց՝ 1962թ.-ի սեպտեմբերի 19-ին, թուրքական ԶՈՒ-ի անմիջական աջակցությամբ Դիվարջըի հեղինակած առաջին հրթիռը ենթարկվեց առաջին փորձարկման: Հայազգի երիտասարդ գիտնականն այնքան ոգևորված էր նախագծով, որ իր նշանածի հետ միասին կուտակած 400 լիրա գումարը ներդրել էր այս նախագծում: 

Marmara1 անունը կրող, 1.5 կգ քաշով և 1 մ 33 սմ-անոց հրթիռը, որի վրա պատկերված էին թուրքական կիսալուսինն ու աստղը, պատմության մեջ գրանցվեց որպես Թուրքիայի «առաջին իսկական հրթիռ»: 

6-fuze-eski

Հայազգի գիտնականը, շարունակելով իր գործունեությունը, ձեռնամուխ եղավ «Բանդըրմայի հրթիռային ակումբի»՝ Անկարայում և Ստամբուլում գրասենյակների բացմանը: Marmara1-ին հաջորդեց Marmara2-ը, այնուհետև՝ Hürriyet1 և Hürriyet2 հրթիռները:


Սակայն Գիրգոր Դիվարջըի անունն այդպես էլ անհայտ մնաց թուրք երիտասարդությանը և թողնվեց հետին պլանում, ինչպես սովորաբար պատահում էր Թուրքիայում հայազգի նորարարների դեպքում: 

V2-Rocket

5-fuze-eski