Սերժ Թանկյանը ԱՄՆ-ում կայանալիք համերգի հասույթի մի մասը կփոխանցի «Օրրան» կազմակերպությանը

20:16 • 08.11.16

Աշխարհահռչակ System of a Down ամերիկյան ռոք խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը մտադիր է համերգով հանդես գալ Ատլանտայի սիմֆոնիկ նվագախմբի հետ միասին:

Կալիֆոռնիայի Նորթրիջ քաղաքում նոյեմբերի 10-ին կայանալիք համերգին անդրադարձել է Los Angeles Times-ը` հայտնելով, որ մեծ ճանաչում ունեցող երաժիշտը նմանօրինակ փորձ ունեցել է:

Անցյալ տարի նա Օքլենդի սիմֆոնիկ նվագախմբի հետ համերգ է տվել Նոր Զելանդիայում:

Սերժ Թանկյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ Valley Performing Arts Center համերգասրահում կայանալիք համերգի տոմսերի մի մասի վաճառքից ստացված հասույթը կփոխանցի հայկական «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը, որն աջակցում է միայնակ երեխաներին և տարեցներին:

 

 

Սերժ Թանկյանը ԱՄՆ-ում կայանալիք համերգի հասույթի մի մասը կփոխանցի «Օրրան» կազմակերպությանը