«Գահերի խաղ» հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի ամբողջ սյուժեն արտահոսել է համացանց
Ամերիկյան արտադրության «Գահերի խաղ» հեռուստասերիալի նոր՝ 7-րդ եթերաշրջանի սցենարը Reddit սոցկայքի օգտատերերից մեկի «թեթև ձեռքով» արտահոսել է համացանց:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, HBO հեռուստաալիքը, որով հեռարձակվում է «Գահերի խաղ»-ը, դեռևս չի մեկնաբանել ոչ ցանկալի արտահոսքը:
Բրիտանական պարբերականը նկատում է, որ եթե հեռուստասերիալի սյուժեի վերաբերյալ տարածված տեղեկությունները ճիշտ լինեն, ապա հեռուստադիտողներին 7-րդ եթերաշրջանում շատ հետաքրքիր զարգացումներ են սպասվում:
Նշվում է, որ «Գահերի խաղ»-ի 7-րդ եթերաշրջանը հեռարձակվելու է 2017թ. կեսին ու 10-ի փոխարեն բաղկացած է լինելու 7 սերիայից:










