Դևիդ Բոուիին նվիրված ցուցահանդեսն ամենաայցելվածն է դարձել լոնդոնյան թանգարանի պատմության մեջ

11:56 • 09.11.16

Բրիտանացի երաժիշտ Դևիդ Բոուիին նվիրված հետահայաց ցուցահանդեսը դարձել է ամենաայցելվածը լոնդոնյան Վիկտորիայի և Ալբերտի թանգարանի պատմության մեջ, հաղորդում է BBC-ն:


Աղբյուրը մանրամասնում է, որ ավելի քան 1,5 միլիոն մարդ մոլորակի 8 կետում այցելել է երաժշտի մասին պատմող ցուցահանդեսը, որից 321 հազարը` հենց Վիկտորիայի և Ալբերտի թանգարան:


Ըստ ցուցահանդեսի կազմակերպիչների տվյալների` 2017 թվականին պլանավորվում է ցուցահանդեսը ներկայացնել աշխարհի ևս 10 քաղաքում, ներառյալ՝ Բոլոնիան, Տոկիոն և Բարսելոնան:

Դևիդ Բոուիին նվիրված ցուցահանդեսն ամենաայցելվածն է դարձել լոնդոնյան թանգարանի պատմության մեջ