Բրեդ Փիթն Անջելինա Ջոլիի հետ բաժանվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հասարակական վայրում (լուսանկար)
Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը դերասանուհի Անջելինա Ջոլիի հետ բաժանվելուց հետո առաջին անգամ հայտնվել է հասարակական վայրում, հաղորդում է People-ը:
Նշվում է, որ Փիթը եկել է ռեժիսոր Բարի Ջենքինսի «Լուսնի լույսը» ֆիլմի փակ ցուցադրությանը, որը կայացել է Լոս Անջելեսում:
Կայքը գրում է, որ Բրեդ Փիթը եկել է դերասանուհի Ջուլիա Ռոբերթսի հետ: Փիթի Plan B կինոընկերությունը ֆիլմի պրոդյուսերներից մեկն է:










