Մոսկվայաբնակ գրող Նարինե Աբգարյանը Ստեփանակերտում հանդիպում կունենա ընթերցողների հետ

12:50 • 09.11.16

Նոյեմբերի 10-ին` ժամը 15:00-ին, Արցախի պետական համալսարանի դահլիճում կկայանա հանդիպում մոսկվայաբնակ հայ գրող Նարինե Աբգարյանի հետ:


Հանդիպման ժամանակ հյուրերը հնարավորություն կունենան հարցեր տալ Նարինեին, նրա ինքնագրով գիրք ստանալ և շփվել նրա հետ: Մուտքն ազատ կլինի:


Հիշեցնենք
, որ նոյեմբերի 3-ին Նարինե Աբգարյանն արժանացել էր ռուսական «Յասնայա պոլյանա» գրական մրցանակին. պրոֆեսիոնալ ժյուրին նրա «Երկնքից ընկավ երեք խնձոր» վեպը ճանաչել է լավագույնը «21-րդ դար» անվանակարգում:

Մոսկվայաբնակ գրող Նարինե Աբգարյանը Ստեփանակերտում հանդիպում կունենա ընթերցողների հետ