Իսպանական Պամպլոնայի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմը

21:41 • 09.11.16

Իսպանական Պամպլոնա քաղաքում նոյեմբերի 16-18-ն անցկացվելու է Մարդու իրավունքների թեմային նվիրված 12-րդ միջազգային կինոփառատոնը, որի շրջանակներում կցուցադրվեն արդիական սոցիալական հարցերին անդրադարձող ֆիլմերը:

Այս մասին իր ֆեյբուքյան էջում հայտնում է հայտնի իսպանացի լրագրող, հումանիստ Խոսե Անտոնիո Գուռիարանը` ընդգծելով, որ փառատոնում ցուցադրվելու է նաև ֆրանսահայ ռեժիսոր Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմը, որը ներկայացվել էր նաև Կաննի կինոփառատոնում:

«Մի խենթ պատմութուն» ֆիլմի սյուժեն հիմնված է Գուռիարանի «Ռումբը» գրքի վրա, որը պատմում է ԱՍԱԼԱ-ի գործողություններից տուժած լրագրողի հետ պատահած կենսագրական դեպքերի մասին և անդրադառնում Հայոց ցեղասպանությանը:

 

 

Իսպանական Պամպլոնայի միջազգային կինոփառատոնում կցուցադրվի Ռոբեր Գեդիկյանի «Մի խենթ պատմություն» ֆիլմը